Հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը մեկնել է Աֆղանստան
2015-01-12
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
Մինչեւ Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների եւ նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը եւ աջակցման ուժերի ռազմակայանը:
Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն մաղթեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումները տվեց սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ: Իր օրհնության խոսքը հղեց եւ բարի երթ մաղթեց նաեւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ յուրաքանչյուր խաղաղապահի նվիրեց մեկական աղոթագիրք: Զորախմբի հրամանատար, մայոր Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն հայտնեց, որ այս անգամ եւս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:
Übersetzt wird, bitte warten..